Անծանոթ կինն իր խանութից անվճար հյուրասիրել է երթի մասնակիցներին (լուսանկար, տեսանյութ)
Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարայել և կից գրել.
«Բրազիլիայի հրապարակում (Դալմայի հարևանությամբ) գտնվող էս խանութի տերը` էս սիրուն տիկինը, իր խանութի սառնարանները բացեց և հրաժարվեց գումար վերցնել, վերջում էլ ասեց, թե մեկը գումար թողնի խիստ կնեղվի:

Հիմա բոլոր ընկերներիս խնդրանք` էսօր բոլորս գալիս ու էս խանութից առնվազն 5.000 դրամի գնումներ ենք անում: Գրառումը տարածում ենք, փոխանցում ենք մեր ընկերներին: Ձեզ տեսնեմ, ձեր ցավը տանեմ»:

Պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էլ տեսանյութ է հրապարակել և միացել խնդրանքին՝ «բոլորը թող գան ու այս հայրենասեր կնոջ խանութից առևտուր անեն»,-ասել է նա: