ԵՄ-ն կգործադրի բոլոր ջանքերը՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը. Բորել
«Եթե խաղաղության համաձայնագիր ձեռք բերվեր Ադրբեջանի և Հայաստանի միջև, մենք իսկապես կգնահատեինք դա»: Այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, փոխանցում է APA-ն։
Նա նշել է, որ Եվրամիությունը կապի մեջ է երկու կողմերի հետ՝ բարի կամքով և բարի մտադրություններով համաձայնության գալու համար։
«Մենք դեռ հեռու ենք դրանից։ Բայց եթե դա տեղի ունենա, ԵՄ-ն կգործադրի բոլոր ջանքերը՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը», - ընդգծել է Ժոսեպ Բորելը: