Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Թայվանի հարցով
Չինաստանը «վճռականորեն կպաշտպանի» իր ինքնիշխանությունն ու ազգային շահերը ԱՄՆ-ի միջամտությունից, հայտարարել է Չինաստանի Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յանգ Ջիեչին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում։
Ըստ Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայության՝ Յան Ջիեչին նշել է, որ «որոշակի ժամանակահատվածում» ԱՄՆ-ը «մի շարք սխալ գործողություններ ու հայտարարություններ է արել՝ միջամտելով Չինաստանի ներքին գործերին և վնասելով Չինաստանի շահերին»։
Չինաստանը «ուժեղ միջոցներ կձեռնարկի իր ինքնիշխանությունն ու անվտանգության շահերը պաշտպանելու համար»,- ասել է նա։
Չինացի դիվանագետն ընդգծել է, որ չին-ամերիկյան հարաբերություններում «ամենակարևորը, զգայունն ու առանցքայինը» Թայվանի հարցն է, և եթե ԱՄՆ-ը «շարունակի գնալ սխալ ճանապարհով», ապա դա անխուսափելիորեն կհանգեցնի «վտանգավոր իրավիճակի»։ Նա կոչ է արել ԱՄՆ իշխանություններին «խստորեն պահպանել իրենց պարտավորությունները և պահպանել «Մեկ Չինաստանի սկզբունքը»: