Պենտագոնը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի մասին
Պենտագոնը նշել է, որ Ռուսաստանը վերջերս նվազեցրել է իր գործողությունները, ինչը ցույց է տալիս հավակնությունների նվազում։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչին։
Ռուսական զորքերը գործում են ավելի փոքր խմբերով՝ զգալիորեն «փոքր» առաջադրանքներով, մի քանի հարյուր հոգանոց կազմավորումների փոխարեն գործողություններն իրականացվում են մի քանի տասնյակից մինչև հարյուրավոր զինվորականների խմբերով։
Նաև, եթե խոսքը գնում էր մեծ քաղաքների և տարածքների մասին, ապա այժմ ջանքերը կենտրոնացած են որոշակի գյուղերի կամ խաչմերուկների վրա: