Հարձակում եգիպտական հյուրանոցի վրա. Հուրգադում արտակարգ իրավիճակ է
Եգիպտոսի իշխանությունները պահպանության տակ են վերցրել Հուրգադի բոլոր զբոսաշրջային կենտրոնները: Նախօրեին զինված հարձակում էր տեղի ունեցել եգիպտական հյուրանոցներից մեկի վրա: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Նշվում է, որ երկու ծայրահեղական փորձել էին թափանցել հյուրանոցի ռեստորան, երեք եվրոպացի զբոսաշրջիկներին հասցնելով դանակի թեթև վնասվածքներ: Հյուրանոցը պահապնող ոստիկանները սպանել են հարձակվողներից մեկին, մյուսին` վիրավորել և ձերբակալել:
Կարմիր ծովի նահանգի դատախազությունը սկսել է հետաքննություն. Հարձակման ժամանակ ոչ ոք չի զոհվել, վիրավորում է ստացել Ավստրիայից ժամանած մեկ ընտանիք և մեկ շվեդ: