Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ընկերությունները չեն կատարում պահանջը. հավկիթի անօրինական վաճառք շուկայում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի ձվի շուկայում ամենաթողություն է: Պետական մարմիններն ի զորու չեն վերահսկելու ձվի շուկան ոչ միայն գնային քաղաքականության, այլեւ որակական առումով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովն այս տարվա ապրիլի 5-ին «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել:

Որոշման փաստաթղթում կարդում ենք. «Վարույթը հարուցվել է ընկերության կողմից արտադրված «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթների իրացման միջոցով առերեւույթ հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առկայության հիմքով»: Ինչու՝ որովհետեւ ընկերությունը թեեւ դեռ չի ստացել «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթի համապատասխանության հավաստագիր (սերտիֆիկատ) (դիմել է եւ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում), ամեն դեպքում, «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթ է արտադրել եւ վաճառում է:

Հանձնաժողովն Արզնի ընկերության այս քայլը որակել է «որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն (այսուհետ` օրենքի խախտում)»: Ընկերությանը տրվել է նախազգուշացում, ինչպես նաեւ «հանձնարարվել մեկամսյա ժամկետում շտկել օրենքի խախտումը՝ դադարեցնել մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն արտադրված «ԷԿՈ» բառի մակնշմամբ հավկիթների իրացումը, այդ թվում՝ այլ տնտեսվարող սուբյեկտների միջոցով դրանք իրացնելու դեպքում գրավոր հետ կանչել կամ համապատասխանեցնել «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի պահանջներին»: Ապրիլի 19-ին նման բովանդակությամբ որոշում է կայացվել նաեւ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ընկերության մասով:

Պարզվում է՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկան էլ, ըստ ՏՄՊՊՀ-ի, հասարակությանը մոլորեցնելով, «Էկո», «էկոդեմոնստրատոր» եւ «օրգանիկ» բառերով հավկիթ է արտադրել, ինչը օրենքի խախտում է: Իհարկե, «Շիրակ»-ը ծիծաղելի պարզաբանում է տվել, թե «ԷԿՈ» մակնշումը ոչ թե ձվին, այլ տուփի վրայի ինքնաթիռին է վերաբերում, բայց, ամեն դեպքում, ապօրինության համար «Շիրակ»-ը տուգանվել է 3 մլն 44 հազար ՀՀ դրամով: Ավելին՝ Հանձնաժողովը հանձնարարել է նաեւ «Շիրակ» ընկերությանը, որ ամբողջությամբ հավաքի արտադրված հավկիթները բոլոր խանութներից: «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ մինչ օրս մի շարք խանութներում վաճառվում են «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ՝ շրջանցելով Հանձնաժողովի որոշում-արգելքը:

Ինչպե՞ս է ստացվում, որ արգելքի որոշման առկայության պայմաններում այսօր առեւտրի կենտրոններում վաճառվում են «Արզնի» եւ «Շիրակ» թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ: Այս հարցին ի պատասխան՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնել են. «Որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց պատճենները տնտեսավարողներին հանձնելու հաջորդող օրվանից: «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ ծանուցումը ստացել է ապրիլի 27-ին, իսկ «Արզնու Տոհմային ԹՏԽ»-ն՝ ապրիլի 29-ին: Հանձնաժողովը վերահսկում եւ հետեւում է իր հանձնարարությունների կատարմանը, եւ օրենքի խախտման հատկանիշների առկայության դեպքում դրանց տրվելու է համապատասխան ընթացք»:

Տեղեկացնենք, որ այսօր մայիսի 19-ն է, այսինքն՝ մոտ 25 օր է անցել ՏՄՊՊՀ արգելող որոշումների ծանուցումների ժամկետից, սակայն երկու ընկերություններն էլ «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթները ազատ վաճառում են: Լուսանկարները, որ արվել են «Արզնի»-ի արտադրանքի դեպքում, «Երեւան Սիթի» սուպերմարկետում է, իսկ «Շիրակ»-ի «էկո» արտադրանքը վաճառվում է «Քարֆուր»-ում: Եւ այստեղ խնդիրը ոչ թե վաճառողների, այլ արտադրողների մեջ է, որոնք չեն կատարում ՏՄՊՊՀ պահանջը եւ ապօրինի հավկիթներ են վաճառում, կամ էլ ՏՄՊՊՀ-ի հետ ունեն ներքին պայմանավորվածություն, որ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը կփակի աչքերը, եւ անօրինական ձվերը կվաճառվեն խանութներում: Երկու դեպքում էլ իրավապահներն անելիք ունեն նաեւ Գեղամ Գեւորգյանի գործողությունների մասով:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում: