Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Այս իշխանությունները պատրաստ են նույնիսկ «թոռնիկներ» բուծել՝ մարդկանց գլխին սարքելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Տևական ժամանակ է, ինչ ընդդիմությունը ընդգրկուն շարժում է սկսել, որի նպատակը գործող իշխանություններին, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է: Երբ սկսվեց ընդդիմադիր ուժերի նախաձեռնած պայքարը, ակնհայտ էր, որ իշխանությունները հույսեր էին տածում, թե շարժումը ժամանակի ընթացքում քիչ-քիչ մարելու է: Այդ հույսերն ավելի էին «խորանում»՝ հաշվի առնելով, որ օրեր շարունակ վատ եղանակային պայմաններ էին։ Դե, «տրամաբանությունը» հասկանալի է՝ անձրևի պարագայում շատ հավանական է հավաքների մասնակիցների թվի տատանումը: Այդուամենայնիվ, ժամանակը ցույց տվեց, որ հատկապես հանրահավաքների ու երթերի ժամանակ մարդկանց թիվը գնալով ավելանում է, միևնույն ժամանակ՝ առկա է բավականին բարձր տրամադրություն, տրամադրվածություն ու էներգետիկա։ Հուսախաբության ադյունքում իշխանություններն անցել են երկու ճակատով «գրոհին»։

Առաջինը տեղեկատվական հակամարտության գործիքներն են՝ արագ բացահայտվող ստերով, մանիպուլ յացիաներով, մշտական դարձած «բոբո նախկինների» արդեն նաֆթալինոտ թեզերով, դեռ չսկսված հանրահավաքի վայրից լուսանկարներ կամ տեսանյութեր հրապարակ նետելով: Միաժամանակ, իշխանական ու մերձիշխանական շրջանակները հեգնում են, չստացված իբր հումորներ անում մասնակիցների քանակի վերաբերյալ։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի, որ իշխանություններն այս դաշտում էլ շատ սիրողական մակարդակ ունեն ու ստիպված օգնության են կանչում մերձիշխանական որոշ անհատների, որպեզի սրանք հայտարարեն, թե իշխանափոխության հանրային պահանջ չկա։ Ավելին՝ սրանք էլ իրենց հերթին իշխանություններին կոչ են անում օգտագործել մերձիշխանական այլ միավորների ու անհատների:

Մի խոսքով՝ «պասերով» խաղում են՝ իրենք իրենց համար տեղ պահանջելով «արևի տակ», այսինքն՝ իշխանության մեջ:Այսինքն՝ պարզ հասկացնում են իրենց ծառայության գինը: Ինչ վերաբերում է իշխանափոխության հանրային պահանջին, ապա տարօրինակ է, որ մեկ անձը կարող է նման որակում տալ, այսինքն՝ իրավունք վերապահել խոսել ամբողջ հանրության անունից: Այն դեպքում, երբ այսօր փողոցում գտնվողներից շատերը թե՛ մտավոր, թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ բարոյական տեսանկյունից հազարապատիկ բարձր են այդ մասնակի 1-2 անհատներից: Բայց որևէ իշխանություն ծառայություն մատուցողների պակաս չի զգացել, այնպես որ, այս տեսակին հանգիստ թողնենք: Այստեղ առկա է ոչ պակաս կարևոր մեկ այլ հանգամանք. լավ, եթե իշխանություններն ու նրանց սատելիտներն այդքան հանգիստ են, եթե իշխանափոխության պահանջ չեն տեսնում, եթե դիմադրության շարժման մասնակիցների քանակն իրոք գնալով պակասում է, այդ դեպքում ինչո՞ւ է գնալով ուժգնանում նույն իշխանավորների ու նույն սատելիտների հիստերիան, ինչո՞ւ են գնալով մեծ թափ ստանում մարդկանց «փոքրաքանակության» մասին պնդումները:

Ինչ-որ բան, կարծես, չի բռնում... Ի դեպ, հատուկ պետք է նշել, որ, ի տարբերություն 2018 թվականի հավաքների, որոնց ընթացքում մեծ թվով մարդիկ էին ավտոբուսներով ու ավտոմեքենաներով բերվում մարզերից, ապա ներկայումս ընդդիմությունը մարդկանց մարզերից չի տեղափոխում Երևան։ Օրինակ՝ հաճախ մարզերից բազմաթիվ քաղաքացիներ ցանկություն են հայտնում մասնակցել մայրաքաղաքում տեղի ունեցող ակցիաներին՝ դրա մասին նշելով նաև սոցցանցերում, բայց նրանց հնարավորությունը չի ներում ամեն օր գալ և վերադառնալ իրենց մարզ։ Իսկ ընդդիմությունը չի կազմակերպում ավտոբուսներով մարդկանց հավաքներին բերելը։ Թե ինչու չի կազմակերպում, դա ուրիշ խոսակցություն է, հնարավոր է՝ շահարկումների տեղիք չտալու համար: Ի վերջո, այս իշխանությունները պատրաստ են նույնիսկ «թոռնիկներ» բուծել՝ մարդկանց գլխին սարքելու համար, դժվար չէ պատկերացնել, թե ինչ վայնասուն կբարձրացնեն: Վերադառնալով նախորդ պարբերության մեջ բարձրացրած հարցին, պետք է հասկանալ՝ եթե իրոք այնպես է, ինչպես իշխանություններն են ցույց տալիս, ինչի՞ էր պետք երկրորդ «ճակատը», այն է՝ օրեցօր ավելի մեծ քանակությամբ ոստիկաններ լցնելն ու օրեցօր ավելի բիրտ ու անմարդկային ուժ կիրառելը:

Չէ՞ որ ակնհայտ է, որքան ուժի կիրառման ծավալները մեծանում են, այնքան դա համեմատական է իշխանության վախերի հետ: Իսկ ոստիկաններն իրենց հերթին այնքան «հուժկու» պայքար են մղում ցուցարարների դեմ, հատկապես ծերերի, կանանց ու աղջիկների նկատմամբ, որ երբեմն մտածում ես՝ լավ, եթե հազարներով այդքան ուժեղ տղաներ ունեինք, ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում։ Ի դեպ, ոստիկանների վայրագությունն ավելի ու ավելի ընդգծված դարձավ այն խոսակցություններին զուգահեռ, որ նրանց պարգևավճարներ են տալու (կամ՝ արդեն տվել): Սրան գումարած՝ անհնազանդության ակցիաների մասնակիցներին բերման ենթարկելու առումով օր օրի նոր ռեկորդներ են խփում իրավապահները. երևի դա էլ է ուղիղ համեմատական պարգևավճարների հետ:

Նույնիսկ իշխանամերձներն են արդեն խոստովանում, որ անգամ 2018-ի ամենաթեժ օրերին բերման ենթարկվածների օրական 400+ քանակ չի եղել: Հիմա կա: Բայց այստեղ առկա է մի քանի կարևոր հանգամանք: Նախ՝ հարկավոր է նկատի ունենալ, որ ակցիաների մասնակիցների հիմնական մասը երիտասարդներ են, որոնց համար իշխանությունները փաստացի քաղաքական պայքարի յուրատեսակ դարբնոց են սարքում։ Նրանք թրծվում են պայքարի բովում, «քաղմասի» «համն» էլ են զգում, մի խոսքով՝ քաղաքական յուրօրինակ դպրոց են անցնում:

Մյուս կողմից՝ վայրագորեն բերման ենթարկելը, վնասվածքներ հասցնելը, որպես կանոն, հակառակ արդյունքն է ունենում՝ ձնագնդի էֆեկտով ավելացնելով շարժման մասնակիցների թիվը։ Ամեն դեպքում տեսանելի է, որ իշխանությունները ակնհայտ ցուգցվանգի մեջ են. նշյալ գործողությունները, դրանց զուգահեռ՝ զոհվածների հարազատներին բերման ենթարկելը, նրանց վիրավորելն ու հայհոյելը իշխանական ֆեյքերի միջոցով, դրա պարզ վկայությունն են: Ու վախի, շատ, անչափելի շատ մեծ վախի...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: