Մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ․ Ալիև
Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Երևանի հետ: РИА Новости-ի փոխանցմամբ, այդ մասին այսօր՝ մայիսի 18-ժին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Լիտվայի իր գործընկերոջ հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
«Մենք քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-Բաքվում Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպմանն ասել է Ալիևը։
Նա նկատել է, որ երբ Ադրբեջանից հետո Լիտվայի նախագահն այցելի Հայաստան, ապա նա կունենա ամբողջական պատկեր։ Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը շատ պարզ է։
«Մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամության էջը։ Այսպիսով, կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկվեն պատվիրակությունների անդամների շրջանում»,- ասել է Ալիևը։