Կես Աթաթուրք չծնվեց մեջներս, կես Էրդողան չունենք, հայր ու որդի Ալիևներ էլ չունեցանք, մեր ունեցածը Նիկոլ է, իսկ Նիկոլը մեզնից է ծնվել. Հուսիկ Արա
Կես Աթաթուրք չծնվեց մեջներս, կես Էրդողան չունենք: Եթե մի Չավուշօղլու լիներ մեր կառավարությունում, մեր վիճակն այսօր սա չէր լինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բանաստեղծ Հուսիկ Արան:
«Հայր ու որդի Ալիևներ էլ չունեցանք, որ 30 տարի ասացին՝ չէ՛, և ի վերջո կարողացան իրենց պարտությունը հաղթանակ դարձնել:
Իսկ մենք շտապում ենք օր առաջ Արցախի հանձնումն ավարտին հասցնել և սկսել Հայաստանի հանձնումը:
Մեկ վայրկյանում հաշտվում, հարմարվում ենք այն իրականության հետ, որի մեջ ենք հայտնվել:
Որովհետև մեր ունեցածը Նիկոլ է, իսկ Նիկոլը մեզնից է ծնվել:
Թուրքից ծնվեց Աթաթուրք, որովհետև պետություն են, մեզնից ծնվածը Նիկոլ է, որովհետև պետություն չդարձանք»: