Ես ոչ մի խնդիր չէի տեսնի, եթե Արմենի նույն հոդվածով ձերբակալվեին հայ ժողովրդին, մեր ու մանուկ կոտորելու կոչեր անողներին․ քաղտեխնոլոգ
Երբ խոսում ենք ոստիկանության մասին, պետք է հասկանանք, որ, օրինակ, Եվրոպայի և ԱՄՆ-ի հարկատուները տեղյա՞կ են, որ իրենց կառավարությունները փող են հաստկացրել, որ Հայաստանում ոստիկանությանը ռեֆորմի ենթարկեն։ Եվ փոխանակ ռեֆորմներ արվեն, ոստիկանությունը Հայաստանում դարձրել են գեստապո։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Կարեն Քոչարյանի խոսքով՝ Հայաստանում այլևս չկա ոստիկանություն։
«Ես որևէ խնդիր չէի տեսնի, եթե Արմենից բացի, նույն հոդվածով ձերբակալվեին այն մարդիկ, որոնց կադրերը վաղուց պտտվում են, որոնք կոչ են անում կոտորել հայ ժողովրդին, կոտորել մեր ու մանուկ, բայրաքթարներ կուլ տան միայն ղարաբաղցիները։ Էնպես չի, որ հորինում ենք, տեսել ենք բոլորս։ Եթե դրանց էլ ձերբակալեն՝ նույն հոդվածով, ապա ես որևէ խնդիր չեմ տեսնում, թեև Արմենն իմ 30 տարվա ընկերն է»,- նշեց Քոչարյանը։