Ադրբեջանում նշել են, որ պատրաստվում են օկուպացված Շուշիում բնակեցնել 20-25 հազար մարդ
«Մինչ այսօր Շուշի քաղաքում վերականգնվել է յոթ պատմական հուշարձան»: Այս մասին APA-ին հայտնել է հայկական օկուպացված Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։
Նրա խոսքով, պատրաստվել է Շուշի քաղաքի նոր գլխավոր հատակագիծը, որտեղ նախատեսվում է բնակեցնել 20-25 հազար մարդ։
Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ մարդկանց բնակության համար նախատեսված է 24 շենքի կառուցում։