«Խանութը փակեցի, եկա»․ երթի ընթացքում մի խումբ քաղաքացիներ միացան պայքարին (տեսանյութ)
«Միություն, պայքար, հաղթանակ», «Նիկոլ դավաճան» վանկարկելով քաղաքացիները, քաղաքական գործիչները երթ են իրականացնում երևանյան փողոցներով։ Ճանապարհին քաղաքացիներից շատերը ոչ միայն ողջոնում էին պայքարի մասնակիցներին, այլև միանում նրանց։
Քաղաքացիներից մեկն էլ մոտեցավ Արթուր Վանեցյանին և ասաց, որ խանութը փակել է ու միացել իրենց։ Իշխան Սաղաթելյանը երթի մասնակիցներին հայտնեց լուրը, ինչին բոլորն արձագանքեցին ծափողջույններով։
Երթին միացան նաև շենքի բնակիչներ։