Սպասում եմ քրեականի պետ Մամիկոնյանին, որը խոստացել է իդենտիֆիկացնել սույն Գ̶ա̶ն̶դ̶ ոստիկաններին և հաղորդել ինձ դրանց տվյալները․ Վազգեն Սաղաթելյան
«Ընկերներ, գտնվում եմ ոստիկանության կենտրոնի բաժնում: Այս մասին գրել է Վազգեն Սաղաթելյանը և հավելել․ «Բաժնի աշխատակիցների կողմից արդեն շենքում գտնվելու ժամանակ իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ, արա-յախառը լեքսիկոն ու սպառնալիքներ:
Այս արարքներն իրականացնող աշխատակիցները (վստահ էլ չեմ, որ աշխատակիցներ էին) չեն ներկայացել՝ ի հակառակ իմ պահանջի, քաղաքացիական հագուստով էին ու չունեին իդենտիֆիկացիոն որևէ պարագա: Սպասում եմ քրեականի պետ Մամիկոնյանին, որը խոստացել է իդենտիֆիկացնել սույն Գ̶ա̶ն̶դ̶ ոստիկաններին և հաղորդել ինձ դրանց տվյալները: Ավելի ուշ լայվով կներկայացնեմ իրողությունը և ակնկալվող իրավական հետևանքները:
Ինձ հետ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա»: