Նիկոլն ամենաշատը վախենում է զոհված տղերքի ծնողների ցասումից, ու ճիշտ է անում. վախեցել է գիշերել կառավարական առանձնատանը. պատգամավոր
Նիկոլն ամենաշատը վախենում է զոհված տղերքի ծնողների ցասումից, ու ճիշտ է անում, որ վախենում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ով տեղադրել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եւ նրա հոր՝ Գարիկ Գալեյանի լուսանկարը:
Նա, մասնավորապես, նշել է. «Թիմակիցները հայտնում են, որ երեկ այնքան վատ է եղել, որ անգամ վախեցել է գիշերել կառավարական առանձնատանը։ Վախեցած մարդն ինչի ասես ընդունակ է. այսօր ձերբակալել են զոհված տղերքից Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»:
