Ռուս-վրացական սահմանը հատելու որոշման մեջ փոփոխություններ են մտցվել
Իրավաբանական տեղեկատվության ռուսական պաշտոնական ինտերնետային պորտալում հրաման է հրապարակվել, ըստ որի՝ ցամաքային սահմաններով Վրաստան մեկնելու համար այլևս հիմնավորում չի պահանջվում։
Նախկինում Վրաստանի հետ Ռուսաստանի ցամաքային սահմանը հատելու համար պահանջվում էր ապացուցել, որ ուղևորության նպատակը կրթությունն է, աշխատանքը, բուժումը կամ այլ հիմնավոր պատճառներ։
Այս և այլ երկրների համար նման սահմանափակումներ են մտցվել կառավարության 2020 թվականի մարտի 27-ի որոշմամբ, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամանակավորապես սահմանափակել է երթևեկությունը ճանապարհային, երկաթուղային, հետիոտնային և այլ անցակետերով։