Մակրոնն ու Զելենսկին խոսել են Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության հարցի քննարկման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որ ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը կքննարկվի հունիսին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում։ «Ուկրաինսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Ելիսեյան պալատում՝ Մակրոնի և Զելենսկու զրույցից հետո։
Բացի այդ, Մակրոնը Զելենսկիին հարցրել է Մարիուպոլում տիրող իրավիճակի մասին, մինչ մարդիկ տարհանվում են Ազովստալ գործարանից, ինչպես նաև Ուկրաինայի կարիքների մասին և, ինչպես նշվում է, «հաստատել է իր լիակատար վճռականությունը՝ արձագանքելու Ուկրաինայի կողմից արված աջակցության բոլոր խնդրանքներին՝ մասնավորապես պաշտպանական տեխնիկայի, վառելիքի, մարդասիրական օգնության, տնտեսական և ֆինանսական աջակցության, անպատժելիության դեմ պայքարի հետ կապված»։