Ռեկորդային էր, այսօրվա չափ բերման ենթարկված չի եղել անգամ 2018-ի հեղափոխության ամենաթեժ օրերին․ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ բերման ենթարկված ցուցարարների թվով այսօր Հայաստանում ռեկորդ է գրանցվել։
«Բերման ենթարկվածների քանակով այսօրը արդեն ռեկորդային էր` 2008 թվականից հետո։
400+ բերման ենթարկված չի եղել անգամ 2018 թվականի հեղափոխության ամենաթեժ օրերին»,- գրել է նա։