Չավուշօղլուն և Բլինքենը կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ կատարած այցի ընթացքում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ և կքննարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է TRT Haber-ը։
Նշվում է, որ քննարկումները կանցկացվեն Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի առաջին հանդիպման շրջանակներում։