Ինչպես են ոստիկաններն ուժով ոստիկանական մեքենա խցկում պատգամավոր Թադևոս Ավետիսյանին և բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին (տեսանյութ)
Օպերային հարակից տարածքում՝ Սայաթ-Նովայի փողոցում, առանց տարբերանշանի ու տարբեր համազգեստներով տասնյակ ոստիկաններ խաղաղ քաղաքացիների բերման ենթարկեցին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նկարահանել է՝ ինչպես են ոստիկանները բերման ենթարկում պատգամավոր Թադևոս Ավետիսյանին։ Ոստիկանները նրան ուժով խցկում են ոստիկանական մեքենա։