Մենք կասկածում ենք, որ Փաշինյանը կարող է Մեհրիբանի շորերով փախչել Բաքու, փախչել Ստամբուլ․ զոհվածի ծնող
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց, որ սրտի խոսք ունի ասելու քննիչին, առ այն, որ հանցագործ Նիկոլն իրենց երեխաներին գիտակցաբար, դիտավորյալ տարել է և կոտորել։
«Մենք ուզում ենք, որ մեր ոչ բարով վարչապետը պատասխան տա։ Դուռը փակել են ու ինչպես միշտ մեզնից վախենում են։ Մշտապես խաբում են՝ ուղարկում են Քննչական, իսկ էնտեղից էլ՝ այստեղ։ Գիտեն, թե մեզնից խելացի՞ են։ Փաշինյանն այստեղ բոլորիս պետք է պատասխան տա և ոչ միայն այստեղ գտնվողներիս, այլ 5000 հոգու։ Մենք կասկածում ենք, որ նա կարող է Մեհրիբանի շորերով փախչել Բաքու, փախչել Ստամբուլ։ Բոլորն իրենց կաբինետներն են մտել, դուռը չեն բացում»,- նշեց Լիդա Առուշանյանը և հավելեց,- «Երեխաներն Արցախ են պաշտպանել, իսկ նրանք բոլորը ծախել են։ Պատասխան են տալու այս ստորները, պատասխան է տալու Նիկոլը։ Պիտի գա մեր բոլորի ոտքերը համբուրի, քանի որ դրան է արժանի այդ ստորը»։
Զոհվածի մոր խոսքով՝ իրենք այստեղ այնքան ժամանակ են նստելու և նստացույց անելու, որքան անհրաժեշտ լինի։
«Նա անարժան է, չի կարողանում ղեկավարել։ Թող թողնի գնա, այդ անասունը, այդ տառաճանաչ կապիկը, որ եկել ու նստել է այս խելացի ազգի գլխին։ Գնա՛, տեսնենք, թե ինչ ենք անում։ Մեր երեխաներին դիտավորյալ կոտորել ես, մեր հայրենիքը դիտավորյալ ծախել ես ու շարունակում ես ծախել։ Մենք չեն թողնելու, փախչելու հնարավորություն չենք տալու։ Այս կաբինետներում տաքուկ նստածներն էլ նրա հետ, այս ստորները, այս նիկոլապաշտները, հպատակները, թուրքերը․․․ Թուրք եք ու դուք, հայրենիքը ծախել եք կապիկ Նիկոլի հետ»,- նշեց Լիդա Առուշանյանը։