Եթե դատարանը չպատժի նրան, ապա ծնողները կպատժեն․ զոհվածի մայրը՝ Փաշինյանի մասին
44-օրյա պատերազմի մասնակից, պահեստազորի սպա Մայիս Նազարյանի մայրը՝ տիկին Թամարան, Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր որդին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 11 տարի եղել է ծառայության մեջ, սակայն հիվանդության պատճառով թողել է ծառայությունը։ Պատերազմի ժամանակ, սակայն, Մայիսը կամավոր մեկնել է ռազմաճակատ։
«Ես հիմա այստեղ եմ, որպեսզի իմ բողոքի ձայնը բարձրաձայնեմ։ Այսպիսի հերոս տղաներ, որոնք իրենց արյունը թափել են, արյունը չպիտի ջուր դառնա։ Մենք բոլորս պետք է պայքարենք, որ մեր նվիրյալներին ու նրանց թափած արյունը ծաղրի չենթարկեն։ Իրավունք չունեն։ Բոլոր ծնողները բողոքում են, դավաճան են համարում, իսկ ես չեմ ուզում արտահայտվեմ, բայց ես շատ վատ վերաբերմունք ունեմ՝ գերագույն, գլխավոր չեմ ասում՝ ինչի նկատմամբ։ Ինքը գիտեր, թե ինչ է անում ու արեց իր արածը։ Մենք էլ պահանջում ենք, որ նա պատժվի։ Ու եթե դատարանը չի պատժի, ապա նրան ծնողները կպատժեն։ Մայրերի պատժով պիտի պատժվի, որ հասկանա, թե ինչն է պատիժը»,- ասաց զոհվածի մայրը։