Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Գործը ձգձգվում է, որ պետական դավաճանության հոդվածով Փաշինյանի նկատմամբ գործ չհարուցվի․ Կարին Տոնոյան

Դատական պրոցես տեղի ունեցավ։ Ծնողներով մենք ժամը 10։00-ին Վերաքննիչ դատարանում էինք։ Ընդ որում, դա թվով երրորդ նիստն էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը։

Նա նշեց, որ առաջին նիստի ժամանակ իրենց անգամ տեղյակ չէին պահել, և երբ հարցրել էին, թե ինչու տեղյակ չեն պահել, ինչու իրենց չեն ծանուցել, դատավորը շատ տարօրինակ կերպով ուսերը վեր է քաշել և ասել․ «Դե հիմա․․․ չենք ծանուցել»։ Տոնոյանի խոսքով՝ դատական համակարգը վերածվել է մանկապարտեզի։ 

«Դատական համակարգում ակնհայտ խախտումներ են տեղի ունենում։ Երկրորդ նիստն էլ շատ կարճ տևեց, իսկ ինչ կապված է այս նիստի հետ, ապա այսօր կես ժամ ուշ սկսվեց և, չգիտես ինչու, 50 ծնողի համար 10 տեղանոց դահլիճ էին նախատեսել»,- նշեց Տոնոյանը։

Հարցին, թե ինչ գործ է քննվում, Տոնոյանը նշեց, որ քննվում է հայցն ընդդեմ Փաշինյանի, որպեսզի գործ հարուցվի վերջինիս դեմ՝ 299 հոդվածով, այն է՝ պետական դավաճանություն։ Առաջին ատյանի դատարանում մերժվել է, ինչից հետո ծնողները դիմել են Վերաքննիչ դատարան։ Գործն ինչ-ինչ պատճառներով ձգձգում են։ Անհասկանալի էր նաև այսօր դատախազի՝ նիստին չներկայանալը։ 

«Մենք դատավորից անմիջապես պահանջեցինք միջնորդություն ներկայացնել, որպեսզի դատախազն անմիջապես ներկայանա, սակայն մեզ պատասխանեցին, որ նիստը հետաձգում են։ Ստացվում է, որ մեզ ուղղակի ծաղրում են։ Ամեն շաբաթ նիստ են անում, սակայն կես ժամ հետո հետաձգում այն և այսպես շարունակ։ Ակնհայտ է, որ գործը ձգձգվում է, որ պետական դավաճանության հոդվածով Փաշինյանի նկատմամբ գործ չհարուցվի։ Մեզ՝ ծնողներիս համար այլ տարբերակ չկա։ Նրանք պարզապես մեզ մղեցին այս քայլին․ մենք փակեցինք Վերաքննիչ դատարանի դիմացի փողոցը։ Մենք ընդամենը պահանջում ենք, որ դատախազը գա»,- նշեց Կարին Տոնոյանը և ներողություն խնդրեց բոլորից՝ անհարմարություն պատճառելու համար։