Աֆղանստանը ցանկանում է բարեկամական հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ
Թալիբների ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիրաջուդդին Հաքքանին ասել է, որ Աֆղանստանը ցանկանում է բարեկամական հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ՝ միջազգային հանրության կողմից կիրառվող դիվանագիտական նորմերին և արժեքներին համապատասխան, հայտնում է The News-ը։
Լրագրողի այն հարցին, թե «Աֆղանստանը ԱՄՆ-ին թշնամի՞ է համարում, քանի որ Քաբուլի և աֆղանական այլ քաղաքների պատերին պատկերված է, որ աֆղանները հաղթեցին ԱՄՆ-ին և նրա դաշնակից ուժերին», Հաքքանին ասել է, որ թալիբները հավատարիմ են Դոհայի գործարքին Վաշինգտոնի հետ, և հենց ստորագրվեց, և զինադադարը ուժի մեջ մտավ, բոլոր նման հարցերը դադարեցին գոյություն ունենալ։
«Մենք որպես ազգ մեզ համարում ենք միջազգային հանրության մաս և ցանկանում ենք ջերմ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ»,- ասել է Հաքանին։