Մաշտոցի պողոտայում կազմակերպած ակցիայի ժամանակ մեքենայի անիվի տակ մնաց կին ցուցարարի ոտնաթաթը
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամները կենդանի շղթայով և աղբամաններով փակել են Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հարակից տարածքը:
Խցանման մեջ հայտնված մեքենաներից մեկի անվադողը պատահաբար անցավ անցուղում կանգնած կին ցուցարարի ոտնաթաթի վրայով: Վարորդը հայցեց տիկնոջ ներողամտությունն՝ ասելով, որ միտումնավոր չի արել, ուղղակի չի նկատել:
Դեպքի վայր շտապօգնության կանչ արվեց: