Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ռոմանոսի եղբոր «արկածները»՝ Կոտայքի ՋՕԸ-ում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մայիսի 3-ին Կոտայքի ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Վլադ Աբրոյանն ազատվեց աշխատանքից, եւ հենց նույն օրն էլ Կոտայքի ՋՕԸ-ում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն տեղի ունեցավ։ Իսկ ամիսներ անց պետք է տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ տեղի ունենա:

Մասնակիցները երեքն են եղել, սակայն հիմնական մրցակցությունը եղել է Կամարիս համայնքի նախկին ղեկավար Գոռ Հակոբյանի եւ Էրիկ Պապյանի միջեւ, ով մինչ այդ

«Յուքոմ» ընկերության տեղամասերից մեկում տնօրեն է աշխատել: Մեր տեղեկություններով՝ ընտրությունն անցել է լարված մթնոլորտում, ողջ ընտրության ընթացքում նախկին մարզպետ, այժմ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, փորձել է անցկացնել իր ընկերոջը՝ Էրիկին: Եվ փորձել է ազդել վարչական խորհրդի անդամների վրա, սակայն չի ստացվել: Ընտրության արդյունքներով՝ Գոռ Հակոբյանը ստացել է 8, Էրիկ Պապյանը՝ ընդամենը 2 ձայն:

Սակայն պարտված կողմը եւ անձամբ Ռուբեն Պետրոսյանը չեն հանդարտվել, ՔՊ-ական վարչական խորհրդի նախագահ Վահրամ Սեդրակյանին հրահանգել են Գոռ Հակոբյանի հետ աշխատանքային պայմանագիր չստորագրել, եւ Էրիկ Պապյանի հետ միասին որոշել են բողոքարկել ընտրության արդյունքները: Մեզ հետ զրույցում Հակոբյանն ասաց. «Աշխատանքային պայմանագիր պետք է կապենք, սպասում եմ դրան: Վարչխորհրդի նախագահը պայմանագիրը չի ստորագրում: Վարչխորհրդի անդամներից 10-ը լիազորել են նախագահին, որ կարողանամ պայմանագիր կապել, օրենքը դա թույլ է տալիս, իր ստորագրությունն այդ դեպքում էլ պետք չէ»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է պատճառաբանում, որ չի ստորագրում։ «Իրավաչափ չէ այն մասով, որ ժամանակավոր պաշտոնակատարին վարչխորհուրդը չի կարող ընտրել, բայց նաեւ օրենքը դա չի էլ արգելում: Ունենք 2 նախադեպ, նշանակվում է ժամանակավորապես պաշտոնակատար, 6 ամսվա ընթացքում կազմակերպվում է մրցույթ, որից հետո ընտրվում է տնօրեն»:

Ճի՞շտ է, որ ընտրությանը մասնակցում էր նաեւ Ռոմանոսի եղբոր ընկերը, եւ միջամտում էին, որ ընտրությանն այդ ընկերը հաղթի։ «Պարզ էր, որ իրենց թեկնածուն Պապյան Էրիկն էր»:

ՔՊ-ական վարչական խորհրդի նախագահ Վահրամ Սեդրակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրությունից առաջ ուսումնասիրվել են փաստաթղթերը, իրավաբանական խնդիր է եղել, դրա պատճառով էլ Հակոբյանի հետ աշխատանքային պայմանագիր չի կնքվել:

- Ի՞նչ խնդիր է առաջացել, կբացատրե՞ք:

- Վարչխորհրդին կոնկրետ ժամանակավորապես պաշտոնակատար նշանակելու լիազորություն տրված չէ, եւ այդ ինստիտուտը կոնկրետ բացակայում է կանոնադրության մեջ:

- Իսկ ո՞ւմ է տրված:

- Հիմնադիր ժողովին է տրված այդ լիազորությունը:

- Ովքե՞ր են հիմնադիր ժողովի կազմում ընդգրկված:

- Հիմնադիր ժողովի մեջ մտնում են ջրօգտագործողները: Ընկերության ներկայացուցիչների կողմից ընտրվում են վարչխորհրդի անդամներ, այնուհետեւ վարչխորհրդի անդամներն ընտրում են վարչխորհրդի նախագահ: Օրենքով սահմանվում է, որ վարչխորհուրդը լիազորություն ունի մրցութային կարգով աշխատանքի ընդունել տնօրենին եւ գլխավոր հաշվապահին եւ աշխատանքից ազատել, բայց ԺՊ-ի մասով լիազորություն չունի:

- Օրենքի ո՞ր հոդվածն է դա սահմանում, կասե՞ք:

- Քանի որ ինքս իրավաբան չեմ, հարցում եմ արել արդարադատության նախարարություն եւ ստացել եմ հետեւյալ պատասխանը՝ իրավակարգավորությամբ տրված չէ այդ լիազորությունը վարչական խորհրդին` ԺՊ նշանակելու համար, այլ տրված է միայն հիմնադիր ժողովին:

- Մայիսի 3-ին Վլադ Աբրոյանն ազատվել է աշխատանքից, ապա մի քանի օրից կրկին վերադարձել է աշխատանքի` ի՞նչ հիմքով:

- Քանի որ 3-ին եղել է դիմում-բողոք, եւ չեմ ստորագրել արձանագրության տակ, որպեսզի հասկանամ՝ որն է խնդիրը: Վարչխորհրդի 10 անդամները դիմում-բողոք են գրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որ Կոտայքի ՋՕԸ-ի տնօրեն Վլադ Աբրոյանը եւ վարչխորհրդի նախագահ Վահրամ Սեդրակյանը դեմ են գնում կառավարությանը եւ վարչական ապարատին՝ խնդիրը տանելով քաղաքական դաշտ, իսկ մենք ուզում ենք, որ ամեն բան օրենքով լուծվի:

Չստորագրելու դեպքում Աշխատանքային օրենսգիրքն ասում է, որ 7 օրվա ընթացքում եթե պատշաճ ծանուցում չի լինում, գործող տնօրենի հետ պայմանագիրը չի խզվում, հետեւաբար, ավտոմատ մնում է ուժի մեջ:

ՀԳ․ Հավելենք, որ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը Կոտայքի ՋՕԸ-ի տնօրենի տեղակալն էր եւ մայիսի 3-ին Աբրոյանի հետ ազատվել է պաշտոնից ու նշանակվել ՋՕԸ-ի վերահսկողության պետի տեղակալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։