Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ասում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞․ Արթուր Վանեցյանը՝ իշխանության հրապարակած 6 կետանոց պատասխանի մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի քանի օր առաջ իշխանությունն Էդմոն Մարուքյանի շուրթերով հրապարակեց 6 կետանոց պատասխանը, որ հղել են` ի պատասխան Ադրբեջանի 5 կետերի: Մենք այդ կետերի վերաբերյալ մեկնաբանություն ենք խնդրել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից:

- Մայիսի 13-ին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի միջոցով հանրայնացվեցին Բաքվի կողմից ավելի վաղ ներկայացված հինգ սկզբունքներին ի պատասխան Հայաստանի առաջարկները: Ի՞նչ կասեք այդ փաստաթղթի մասին, բավարարո՞ւմ է այն Ձեր ակնկալիքները:

- Նախ, դժվար է ներկայացված կետերը փաստաթուղթ անվանել: Պարզապես զավեշտալի է, երբ պետության անունից նման մակարդակի արձագանք է լինում՝ սկսած կառուցվածքից մինչեւ բովանդակություն: Սա պարզապես խայտառակություն է: Ինչ վերաբերում է հարցին՝ բավարարո՞ւմ է արդյոք այն մեր ակնկալիքները, ապա վստահաբար կարող եմ ասել՝ ո՛չ: Բաքվի կողմից ներկայացված այդ հինգ սկզբունքներին, որոնց, ի դեպ, իրենց համաձայնությունը Հայաստանի իշխանություններն արդեն ամենաբարձր մակարդակով տվել էին, չեղավ հստակ արձագանք, ավելին՝ նման արձագանքի արդյունքում վերահաստատվեց այն պնդումը, որ այս իշխանությունները լիովին համաձայն են եւ գնում են ադրբեջանական օրակարգով հարաբերությունների կարգավորման:

Այդ վեց կետերով, փաստացիորեն, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որեւէ կերպ չեն անդրադառնում Արցախի ինքնորոշման իրավունքին, նորից ամրագրում են Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու փաստը: Ուրեմն Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքներին, որոնցից առաջին երեքը, ուղղակի կամ անուղղակի կերպով, բացառապես ուղղված էին Արցախից մեկընդմիշտ հրաժարվելուն, այս իշխանությունները պատասխանում են ձեւակերպմամբ, որ «հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»:

Ուշադրություն՝ ոչ մի խոսք արցախահայության ինքնորոշման իրավունքի, այդ իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացման մասին, ոչ մի խոսք այն մասին, որ Արցախի վերջնական կարգավիճակը պիտի հստակեցվի՝ որպես արցախահայության իրավունքների եւ անվտանգության երաշխիք, ճիշտ հակառակը:

Ակնհայտ է, որ Բաքվի առաջարկներին նման արձագանքը եւ այդ արձագանքի՝ այս ձեւով հանրայնացումն ինչ-ինչ խնդիրներ են լուծում իշխանությունների համար: Այն ծառայում է, այդ թվում, Ադրբեջանի շահերին՝ լեգիտիմացնելով ադրբեջանական ագրեսիան: Այս ամենին զուգահեռ ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի ու Արցախի ազգային, պետական շահերի հետ դա որեւէ աղերս չունի: Հերթական պարտվողական ժեստն է պարտության խորհրդանիշ դարձած այս իշխանությունների կողմից:

Ընդհանրապես, մեր երկրի դե ֆակտո իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ պետություն է ներկայացնում, եւ ինչպիսին որ իրականում կա, այդպես էլ ներկայանում է աշխարհին ու այդպես էլ պաշտպանում է մեր շահերը՝ ծեծ կերած փնթիի պես: Դա ի՞նչ պատասխան է, որ դուք եք տալիս. ձեզ ասում են՝ եկել ենք 5 կետով ականջներդ քաշենք, դուք ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞։ Դուք հասկանո՞ւմ եք՝ որտեղ եք հայտնվել, հասկանո՞ւմ եք՝ ինչի հետ եք խաղում. ձեր տներում պատմության դասագիրք չկա՞, թերթեք՝ գուցե հասկանաք պատահմամբ՝ ինչ ազգի ճակատագրի տնօրինողներն եք: Պատահմամբ, սխալմամբ, խիստ ժամանակավոր: Հեռացե՛ք, տղերք, դա ձեր խելքի բանը չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։