Սիրիայում հարձակման է ենթարկվել ամերիկյան ռազմաբազան
Երկուշաբթի օրը Սիրիայի Հասաքե նահանգի հարավում գտնվող Ալ-Շադադի շրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազան ականանետային կրակոցների է ենթարկվել, հայտնում է Al Mayadeen-ը:
Նշվում է, որ կրակն արձակվել է սիրիա-իրաքյան սահմանի կողմից, հրթիռների մեծ մասը պայթել է ռազմական օբյեկտի մերձակայքում, հնարավոր կորուստների և նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Աշ Շադդադիի և սահմանամերձ շրջանի երկինք են բարձրացվել անօդաչու թռչող սարքեր, որոնք ինտենսիվ պարեկություն են իրականացնում տարածքում։ Բաղդադում ամերիկյան ռազմական հրամանատարության ներկայացուցիչը դեռ չի հաստատել բազայի վրա հարձակումը։