Առավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, տեղեկացրել է, որ վաղն առավոտյան ժամը 08։00-ից, ողջ մայրաքաղաքում կվերսկսի անհնազանդության խաղաղ ակցիաները, փակելու են փողոցներ և պարալիզացնելու են մայրաքաղաքի ողջ երթևեկությունը։