ՆԱՏՕ-ի ընդլայնումն արհեստական է. Պուտին
ՆԱՏՕ-ի ընդլայնումն արհեստական է, երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Մոսկվայում, գրում է ՏԱՍՍ-ը։
Նախագահը հավելել է, որ Ռուսաստանը խնդիրներ չունի Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ, ուստի նրանց մուտքը ՆԱՏՕ անմիջական վտանգ չի ներկայացնում։
Նրա խոսքով, Ռուսաստանի արձագանքը Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելուն, կախված կլինի դաշինքի ենթակառուցվածքների ընդլայնումից, «զրոյից խնդիրներ են ստեղծվում»։
ՆԱՏՕ-ն դուրս է գալիս իր աշխարհագրական նպատակներից և փորձում է լավագույնս չազդել այլ տարածաշրջանների վրա, ասել է Պուտինը։