Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Արցախում բոլոր ուղղություններով անկում է արձանագրվել, որի պատճառը 2020 թվականի պատերազմն էր. ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Արցախում գրեթե բոլոր ուղղություններով անկում է արձանագրվել, որի պատճառը 2020 թվականի պատերազմն էր: 2021 թվականին համախառն ներքին արդյունքը անվանական արտահայտությամբ կազմել է 249.4 մլրդ ՀՀ դրամ, այն նախորդ տարվա համեմատ նվազել է 12.7 տոկոսով: Այս մասին Արցախի խորհրդարանում ասել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով սոցիալ-տնտեսական ցուցանիշներին։

Արցախի հանրապետության Աժ լրատվության բաժինը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին ներկայացվել է 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:

«Ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

Մինչ բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելը՝ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը անդրադարձել է սոցիալ-տնտեսական ցուցանիշներին:

Նա նշել է, որ գրեթե բոլոր ուղղություններով անկում է արձանագրվել, որի պատճառը 2020 թվականի պատերազմն էր: 2021 թվականին համախառն ներքին արդյունքը անվանական արտահայտությամբ կազմել է 249.4 մլրդ ՀՀ դրամ, այն նախորդ տարվա համեմատ նվազել է 12.7 տոկոսով:

Նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները.

-արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 87.5 մլրդ ՀՀ դրամ, 2020 թվականի համեմատ այն նվազել է 33,6 տոկոսով,

-գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 30.3 մլրդ ՀՀ դրամ,ինչը նախորդ տարվա համեմատ 57.1 տոկոսով պակաս է,

-շինարարության ծավալը կազմել է 74.6 մլրդ ՀՀ դրամ, աճը 48.3 տոկոս է:

Ապրանքների ներմուծման ծավալը նվազել է 8 տոկոսով, արտահանման ծավալը՝ 28.1 տոկոսով: Գնաճը կազմել է 5.9 տոկոս: Միջին աշխատավարձը աճել է 8.7 տոկոսով՝ կազմելով 205.455 դրամ:

Սեփական եկամուտների պլանավորված 28 մլրդ 894.4 մլն ՀՀ դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 46 մլրդ 746 մլն ՀՀ դրամ, նախանշվածը գերակատարվել է 62 տոկոսով:

2021 թվականը բնորոշվում է հարկային արտոնություններով: Հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 34 մլրդ 257 մլն ՀՀ դրամ նախատեսված 24 մլրդ 231 մլն դրամի դիմաց, այդպիսով պլանավորվածը գերակատարվել է 41.4 տոկոսով: Հարկային եկամուտների 77.8 տոկոսը ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

ՀՀ-ից ստացված բյուջետային վարկը կազմել է 128 մլրդ 752.3 մլն դրամ, բյուջեի 48 մլրդ 610.2 մլն դրամ պակասուրդը լրացվել է փոխառու միջոցների հաշվին:

2021 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 224 մլրդ 158.5 մլն դրամ, ինչը պլանավորված ցուցանիշի 91.4 տոկոսն է: Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 1.8 անգամ:

Հատկացված միջոցներն ուղղվել են պատերազմից տուժած տնտեսության ճյուղերի ու ենթակառուցվածքների վերականգնմանը, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Սոցիալական ծրագրերին է ուղղորդվել պետական բյուջեի 44.9 տոկոսը: Ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները, ինչպես նաև պատերազմի հետևանքով ծագած հրատապ ծրագրերը:

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը անդրադարձել է նաև տարբեր ոլորտների բյուջեների կատարողականներին, որից հետո պատասխանել է պատգամավորների հարցադրումներին»,-ասված է հաղորդագրության մեջ: