Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Ինչու է Հայաստան բերվում Shell-ը․ մանրամասնում է Վահե Դավթյանը

Վերջին շաբաթների իրարանցման մեջ շատերի ուշադրությունից վրիպեց մի շատ կարևոր որոշում, որի մասին հայտարարեցին ՀՀ պսևդո-իշխանությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ ոլորտի փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Դավթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խոսքն այս աշնանը Հայաստանում նիդերլանդա-բրիտանական Shell ընկերության բենզալցակայանների ցանցի ստեղծման մասին է: Որոշում, որի հիմքում դրված է առավելապես աշխարհաքաղաքական, քան կոմերցիոն նպատակ:

Նախ՝ փարատեմ շատերի մտավախությունները կապված այս գործարքի արդյունքում Հայաստան ադրբեջանական նավթամթերքի ներկրման հետ: Ադրբեջանն ինքն ունի նավթավերամշակման խնդիր, իսկ երկրում գործող միակ նավթավերամշակման գործարանը չի մոդեռնիզացվել 1976 թ.-ից ի վեր: Արդյունքում Ադրբեջանում սպառվող նավթամթերքի զգալի մասը ներկրվում է: Լինելով նավթ արդյունահանող երկիր՝ Ադրբեջանը այդպես էլ չկարողացավ նավթադոլարների հսկայական հոսքն ուղղել սեփական արդյունաբերության զարգացմանը: Առավել ևս չի կարող անել դա այսօր, երբ գտնվում է «հաղթանակի» հսկայական բեռի տակ:

Սակայն դա ամենևին չի նվազեցնում Հայաստան Shell-ի մուտքի ռիսկերն ու վտանգները: Այո, ընկերությունը տարիներ առաջ տնօրինել է ադրբեջանական «Ինամ»նավթագազային հանքավայրի 25%-ը, սակայն վաճառել է սեփական բաժնեմասը ու այսօր Ադրբեջանում գործում է բացառապես ավտոյուղերի սեգմենտում:

Shell-ի մուտքը Հայաստան անհրաժեշտ է դիտարկել լիովին այլ համատեքստում: ՀՀ պսևդո-իշխանությունների վերջին շրջանում ակտիվորեն աշխատում են հայաստանյան էներգետիկ շուկայում ռուսական կապիտալի դիրքերի խարխլման ուղղությամբ, ինչը տեղավորվում ավելի լայն՝ որոշ արևմտյան մայրաքաղաքներում մշակված ռազմավարության մեջ:

Հատկանշական է, որ վերջերս Երևանի ու Վաշինգտոնի կողմից ընդունված ռազմավարական երկխոսության հաստատման մասին հայտարարության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում էներգետիկ համագործակցությունը՝ հատկապես միջուկային էներգետիկայի ոլորտում: Ու դա այն պայմաններում, երբ ընդամենը ամիսներ առաջ ռուսական կողմը հայտարարել է Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելու մասին ու առհասարակ ավանդաբար հանդիսանում է այս ոլորտում մեր առանցքային գործընկերը:

Նույն տրամաբանության ներքո էլ Հայաստան է բերվում Shell-ը: Վերջինս, ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ պաշտոնապես լքեց ռուսաստանյան շուկան՝ վաճառելով բենզալցակայանների ցանցը, վերամշակման գործարանը ու դուրս գալով «Սախալին-2» նախագծից:

Պարզ է, որ մուտք գործելով հայկական շուկա՝ Shell-ը չի համագործակցելու նաև «Ռոսնեֆտի» հետ, որն առայժմ շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում բենզինի ու դիզվառելիքի գլխավոր մատակարար:

Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանում Մոսկվայի դիրքերի թուլացմանն ուղղված քայլ: Իսկ թե ինչով կարող է լրացվել Հայաստանից ռուսական գործոնի դուրսմղման արդյունքում ձևավորված վակուումը, կռահում ենք բոլորս»: