Մեծ Բրիտանիայում բենզինի լիտրը դարձել է 2,2դոլար
Մեծ Բրիտանիայում դիզվառելիքի արժեքը հերթական ռեկորդն է սահմանել՝ մեկ լիտրի համար հասնելով 180,29 պենսի (մոտ 2,2 դոլար): Այս մասին հայտնում են Բրիտանական ավտոմոբիլիստների ասոցիացիայից:
Տեղեկատվության համաձայն՝ մեկ լիտր բենզինի ինքնարժեքն այժմ կազմում է 166,65 պենս (մոտ 2 դոլար), ինչը մոտ է մարտին գրանցված ռեկորդային բարձր գնին։