Ֆինլանդիան և Շվեդիան մերժել են Թուրքիայի խնդրանքը
Ֆինլանդիայի և Շվեդիայի իշխանությունները հրաժարվում են բավարարել Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող 33 անձանց արտահանձնման խնդրանքը, հայտնում է TRT Haber-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը Անկարայի կողմից ահաբեկիչներ ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ FETO կազմակերպության 33 անդամների մասին է։ «Շվեդիան և Ֆինլանդիան, ովքեր ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, FETO-ի և Քրդական բանվորական կուսակցության ահաբեկիչներին Թուրքիային չեն արտահանձնում»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ Թուրքիան սկսել է Ֆինլանդիայից 12, Շվեդիայից 21 հոգու արտահանձնման գործընթացը։ Միաժամանակ «դատարանի որոշումների և ապացույցների համաձայն» կատարվել է 33 հարցում։