Պեսկովը խոսել է Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ի անդամակցության մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը տարածքային վեճեր չունի ո՛չ Ֆինլանդիայի, ո՛չ Շվեդիայի հետ։
«Մինչ Ուկրաինան պոտենցիալ կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ այդ ժամանակ Ռուսաստանը տարածքային վեճ կունենա դաշինքին մաս կազմող պետության հետ, որը հսկայական, հսկայական ռիսկեր է պարունակում ամբողջ մայրցամաքի համար»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Միևնույն ժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցը լուրջ է և մտահոգիչ, որը պետք է ապահովվի բացարձակապես անվերապահ կերպով»։