Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Ազատամարտիկ, ավագ լեյտենանտ Գեորգի Արիստակեսյանը, ում ոստիկանը «յ*բաննի բիձա» անվանեց, կամավոր մասնակցել է բոլոր պատերազմներին. Yerkir.am

ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ Գեորգի Արիստակեսյանը, ում ոստիկանները վայրենաբար բերման ենթարկեցին խաղաղ ավտոերթի վայրից՝ ոտքով ու բռունցքներով հարվածներ տեղալով նրա գլխին ու որովայնին, ինչպես նաև վիրավորելով «յ*բաննի բիձա» արտահայտությամբ, ազատամարտիկ է, պահեստազորի ավագ լեյտենանտ ու իբրև կամավոր մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմներին՝ սկսած 1993 թ-ից՝ հայտնում է Yerkir.am-ը։

Կայքը նաեւ գրում է. «Նա պահեստազորի ավագ լեյտենանտ է, կապավոր, նրա ավանդը մեր մարտական գործողությունների կազմակերպման, կապի ապահովման գործում շատ մեծ է, վկայում են մարտական ընկերները, հիանալի մասնագետ է, կարողանում է բոլոր հարցերն անձամբ լուծել։

«Գեորգի Արիստակեսյանին ճանաչում եմ 1993 թ-ից, կամավոր սկզբունքով եկել էր Շուշի, միացավ մեր՝ ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակին, ղեկավարում էր կապի ծառայությունը։ 1993-94 թթ մարտական գործողություններին իր մասնակցության համար Արցախի Հանրապետության այն ժամանակվա նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Մարտական ծառայության համար» մեդալով»,-ասաց ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի շտաբի պետ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը։

Գեորգի Արիստակեսյանը այնուհետև մասնակցել է նաև Ապրիլյան մարտական ակտիվ գործողություններին։ 44-օրյա պատերազմի ընթացքում կամավոր ներկայացել է զինկոմիսարիատ, ներգրավվել զորահավաքային միջոցառումներին և ուղարկվել 5-րդ պաշտպանական շրջան որպես պահեստազորի սպա։

«Բայց այնտեղ նրա հմտությունները չեն կարողացել օգտագործել և որպես հասարակ զինվոր ժամկետային զինծառայողների հետ մասնակցել է ակտիվ մարտական գործողություններին մեկ ամսից ավելի։ Այնուհետև, երբ փոխարինող բերեցին իր տեղը, եկավ, միացավ մեր գումարտակին արդեն՝ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակին, և մինչև նոյեմբերի 23-ը մեզ հետ մեկտեղ 25 օրից ավելի մասնակցեց բոլոր գործողություններին, որ իրականացրել է «Կամավորական շարժումը»»,-պատմեց Արտաշես Մխիթարյանը։

Գեորգի Արիստակեսյանը բավականին համեստ, զուսպ անձնավորություն է, վստահեցրեց նա, իսկական հայրենասեր ու ամեն հնարավորությամբ միշտ փորձել է օգտակար լինել մեր հանրապետության պաշտպանության գործին։

«Ինչպե՞ս կարելի է բնութագրել, երբ 70 տարեկան տարեց մարդու հանդեպ բռնի ուժ են գործադրում, ու այդ կարմիր և սև բերետավոր ստահակները նույնիսկ տարիքը հարգել չգիտեն, այդ վերաբերմունքը իրենց համար սովորական է»,-ասաց Արտաշես Մխիթարյանը։

Նա համոզված է, որ ոստիկաններն այդ վայրենություններն անում են պարգևավճարի համար։

«Իհարկե, ցավում եմ մեր ընկերոջ համար․ նա իմ և՛ գաղափարակից ընկերն է, և՛ մարտական ընկերն է, բայց օրվա իշխանությունների կամակատար ստահակներից ավելին սպասել հնարավոր չէ»,-ասաց Արտաշես Մխիթարյանը։