Լիտվայի նախագահը կայցելի Բաքու և Երևան
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան պաշտոնական այցեր կկատարի Ադրբեջան և Հայաստան։ Այս մասին ասվում է Լիտվայի պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ չորեքշաբթի օրը՝ մայիսի 18-ին, Նաուսեդան Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախագահները կքննարկեն էներգետիկայի և տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությունը, Կովկասում անվտանգության իրավիճակը, Ադրբեջանի և Եվրամիության համագործակցությունը, ինչպես նաև կմասնակցեն Լիտվա-Ադրբեջան գործարար համաժողովին։
Այնուհետև մայիսի 19-20-ը Նաուսեդան կայցելի Երևան, որտեղ կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։