Հունվարի 9-ին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում հունվարի 9-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն:
10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ: Այս մասին տեղեկացնում են ՏԿԱԻՆ-ից:
Օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Հունվարի 9-ին Երևանում սպասվում են տեղումներ, իսկ 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: