Ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի. ամփոփիչ հոլովակ
«Հայրենիք» կուսակցությունը ֆեյսբուքյան հոլովակով ամփոփել է երեկ տեղի ունեցած հանրահավաքը, դրան հաջորդած երթն ու հնչած հայտարարությունները:
«Հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի վճռական պայքարը շարունակվում է»,-տեսանյութին կից նշված է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի։ Չի կարող պառակտվել մի բան, ինչը վերաբերում է մեր երկրին, հայրենիքին, ժողովրդին»,- հանարահավաքին Վանեցյանի հնչեցրած միտքն է առանձնացվել տեսանյութում:
Իսկ երթի ընթացքում խոսելով լրագրողների հետ, նա ասել է, որ եթե այս շարժումը չհաջողի, ապա ինքն այս Ազգային Ժողովում անելիք չունի: