Պահանջը մեկն է` հեռացնել իշխանությանն ու երկիրը հանել ճահճից. գիշերը` Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)
Արցախի պատերազմի վետերանների միության նախագահ գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Ֆրանսիայի հրապարակում անդրադառնալով երկրի առաջ ծառացած խնդիրներին` նշել է, որ ժողովրդի ցասումը մեծ է, պահանջը` մեկը։ Նրա խոաքով, պետք է հեռացնել գործող իշխանությանն ու երկիրը հանել ճահճից։