Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում արդեն իսկ 420 ծառ և թուփ է տնկվել․ Քաղաքապետարան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում արդեն իսկ 420 ծառ և թուփ է տնկվել։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժինը։
«Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում գարնանային ծառատունկ է: Դեռևս 2019թ. նախանշված ծավալուն նախագիծը գործնական փուլ մտավ այս տարի: Նախ 8.5 հա համայնքապատկան հատվածում մեծ թափով սանիտարական մաքրման աշխատանքներ սկսվեցին, որի ընթացքին պարբերաբար հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային տարածքը կարգի բերելու համար աշխատանքներում ներգրավվեց շուրջ 160 աշխատակից»,-ասված է հաղորդագրության մեջ: