Հանգստյան օրերին կաշխատեն նաև մարզային պոլիկլինիկաները
Այսօրվանից Երևանի պոլիկլինիկաներն անցել են բնականոն աշխատանքի, իսկ շաբաթ և կիրակի օրերին առաջնային օղակը կաշխատի ժամը 10:00-ից մինչև 17:00-ն։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարականով` ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային պոլիկլինիկաները առաջիկա հանգստյան օրերին կաշխատեն նույն աշխատանքային գրաֆիկով։
Հիշեցնենք, որ տոնական բոլոր օրերին՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը, քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում առավոտյան 10:00-ից մինչև 14:00-ն սահմանված է եղել հերթապահություն: Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ, պոլիկլինիկաներ է դիմել 915 քաղաքացի:
Շտապօգնության կողմից դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը ներառյալ սպասարկվել է 5840 կանչ: