G7-ի ԱԳ նախարարները հայտարարել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները
Գերմանիայի հյուսիսում գտնվող Վանգելս կոմունայում եռօրյա հանդիպումից հետո G7-ի երկրների արտգործնախարարները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ G7 երկրները չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունը և անհրաժեշտության դեպքում երկար ժամանակ զենք կմատակարարեն Ուկրաինային: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով TACC-ին:
«Մենք կշարունակենք մեր ռազմական օգնությունը տրամադրել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- ասվում է փաստաթղթում։
Քաղաքական գործիչների կարծիքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները հանգեցրել են համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վատթարացման։