Հղի կնոջը վրաերթի ենթարկելուց հետո որևէ երկրում վարչապետը չէր մնա իր պաշտոնին. Ավետիք Իշխանյան
Ի՞նչ է նշանակում տասնյակ մեքենաների ուղեկցությամբ մարդկանց ահաբեկող այդ շարասյան շարժը ամբողջ Երևանում և մարզերում։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառալով վարչապետին ուղեկցող ավտոշարասյան կողմից հղի կնոջը մահվան ելքով վրաերթի ենթարկելու դեպքին։
«Վրաերթի ենթարկված կնոջ փոխարեն կարող էինք լինել ցանկացածս, մեր հարազատները։ Այդպիսի դեպքից հետո որևէ երկրում վարչապետը չէր կարող մնալ իր պաշտոնին, ողջ ժողովուրդը փողոց դուրս կգար, եթե նա կամովին հրաժարական չտար, բայց մենք հանդուժեցինք։ Ավելին, մարդիկ կան, որոնք պաշտպանում էին նրան։ Ինձ արարողակարգը չի հետաքրքրում, ցինիկաբար կնոջը գցում են մեքենայի տակ և գնում։ Ցինիզմ է, երբ խոսում են արարողակարգի մասին: Հավատացած եղեք, եթե վարորդը այդ պահին կանգներ, ապա պատժի կենթարկվեր», - ասել է Իշխանյանը։