Ֆինլանդիայի նախագահը կզանգահարի Վլադիմիր Պուտինին
Ֆինլանդիայի նախագահը կզանգահարի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի մտադրության ֆոնին։ Այս մասին Սաուլի Նիինիստոն հայտարարել է շվեդական TT լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Ֆինլանդիայի նախագահը ցանկանում է Պուտինին ասել, որ «իրավիճակը փոխվել է», և երկու առաջնորդներն էլ դա գիտեն։ Թե երբ կկայանա հեռախոսազրույցը, հայտնի չէ։ Վերջին անգամ նախագահները խոսել են մարտին։
Մայիսի 12-ի նախօրեին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն և վարչապետ Սաննա Մարինը պաշտոնապես հայտարարեցին, որ սատարում են երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։