ԱՄՆ-ն ծրագրում է մոտ ապագայում ռոտացիայի ենթարկել Եվրոպայում ռազմական կոնտինգենտը
Միացյալ Նահանգները ծրագրում է մոտ ապագայում ռոտացիայի ենթարկել Եվրոպայում ռազմական կոնտինգենտը, ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանական կարողությունները ուժեղացնելու իր կուրսը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
«Այդ պատճառով, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է մոտ 10,500 զինվոր ուղարկել մոտակա ամիսներին՝ փոխարինելու նախկինում ուղարկված բանակային ստորաբաժանումները, որոնք ծառայում են եվրոպական գոտում: Այսպիսով, Եվրոպայում տեղակայված ամերիկացի զինվորների ընդհանուր թիվը կմնա նույնը` մոտ 100 հազար: Փոխարինումները կիրականացվեն աստիճանաբար ամառվա ընթացքում»,- ասել է Քիրբին: