Հայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․

Վանաձորի քաղաքապետի նորանշանակ պաշտոնակատարը հայտնի է բիզնեսներով ու քրեական անցյալով. Azatutyun.am

Այսօր վարչապետ Փաշինյանը որոշեց Հայաստանի երրորդ քաղաքի համայնքապետի պաշտոնակատար նշանակել Արկադի Փելեշյանին, որ կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորված նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր, գրում է Azatutyun.am–ը։

Վարչապետի միանձնյա որոշմամբ քաղաքի ժամանակավոր ղեկավար նշանակված Փելեշյանը պաշտոնավարման 4 տարիներին երբևէ հարցազրույցներ չի տվել, ելույթներ չի ունեցել, փոխարենը հանրությանը հայտնի է Վանաձորի տարբեր հատվածներում ծավալած բիզնեսներով ու քրեական անցյալով։

«Ակա» մականունով Արկադի Փելեշյանը, ըստ Դատական տեղեկատվական համակարգի, դեռ 14 տարի առաջ դատապարտվել է խուլիգանության համար։ 2016-ին էլ հոգևորականի էր ծեծել՝ ընտրություններում իրեն չաջակցելու համար. այս գործը դատարան չհասավ՝ կողմերը հաշտվեցին։

Դեռ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից շատ կոշտ ձևակերպումներ էր արել, թե «Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվեն, քանի որ դրանք կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն են: «Եվ եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, հանկարծ մտքներով չանցնի՝ կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի, նախկին կլնի, ներկա կլնի, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, էդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ», - հայտարարել էր պետության ղեկավարը:

Իշխող կուսակցությունից վստահեցնում էին, թե ի տարբերություն նախորդների՝ այսօրվա իշխանությունները քրեական հեղինակությունների հետ կապ չունեն: Մինչդեռ Լոռու մարզպետն այսօր խնդիր չի տեսնում, որ Վանաձորի ղեկավարի պաշտոնը վստահվել է խուլիգանության համար դատված, քրեական գործերով անցած Փելեշյանին։ Հոգևոր առաջնորդ է ծեծել, խանութը ջարդուփշուր է արել, «ստացվել է», ասում է. «Ցանկացած տղամարդ կարող է ինչ-որ նման միջադեպի մեջ հայտնվել, որևիցե մեկը երաշխավորված չէ: Ցանկացած մարդ կարող է մեկ-երկու անգամ ընկնել ինչ-որ մի հատ տհաճ միջադեպի մեջ, ես էլ կարող եմ ընկնել, կամ ընկել եմ: Այդ մեկ-երկու դրվագով ասել, որ այդ մարդը քրեական հեղինակություն է, և այլն, և ա՞յլն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Արամ Խաչատրյանը:

Ի վերջո, ո՞ր շնորհների համար նախկինում դատապարտված Փելեշյանն արժանացավ երկրի ղեկավարի վստահությանը։ Կառավարությունում կասկածներ չունեն, թե փոխքաղաքապետ եղած ժամանակ նա տեղյակ է եղել ենթադրյալ կոռուպցիոն գործարքներից, որոնց համար նրա վերադասը՝ նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այժմ գտնվում է բանտում։ «Տեսականորեն ընդունենք, որ քաղաքապետը չարաշահումներ է արել, դա դեռ չի նշանակում, որ իր տեղակալը, կամ, չգիտեմ, մյուս տեղակալը, կամ խորհրդականը նույնպես չարաշահել են», - ասել է մարզպետը: