Էջմիածնում գողը տեսնելով, որ տանը մարդ չկա, դուռն էլ բաց է, ներս էր մտել ու գողացել տանտիրոջ բջջային հեռախոսը. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)
Մայիսի 11-ին Էջմիածին քաղաքի Տերյան փողոցի մի տնից գողություն էին արել: Ժամը 11.30-ի սահմաններում բնակարանագողը տեսնելով, որ տանը մարդ չկա, դուռն էլ բաց է, ներս էր մտել, հյուրասենյակի սեղանից գողացել էր տանտիրոջ բջջային հեռախոսն ու հեռացել:
Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չստացվեց: Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն իրենք պարզեցին կատարվածի հանգամանքներն ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Պարզվեց, որ գողությունն արել է Էջմիածին քաղաքի Շիրվանզադեի փողոցի 39-ամյա մի բնակիչ: Մայիսի 12-ին նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին և խոստովանական բացատրություն տվեց:
Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: