Օկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ուկրաինան շարունակում է հարվածել Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին ու պահեստներինԱՄՆ-ն B-1 ռմբակոծիչով հարված է հասցրել ԻրանինՄԻՊ-ն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասԻրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներԵրեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor.am
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով NEWSPRESS-ի բացահայտումից հետո ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Ստամբուլում nւժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին ՄարտունիումԹրամփն Իրանի հետ պատերազմն ընդհարում է անվանելՈրքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը վերածվեց ներկայացուցչական կառույցի. «Ժողովուրդ»Արմավիր քաղաքի կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. ՍուրենյանցԵրբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Նարեկն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյանը՝ զինվորի մահվան մասին
Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին
Վազող տողեր

Շարժումը ստվերելու անհաջող և ստոր փորձ․ Վազգեն Մանուկյանը՝ Ավետիք Չալաբյանի ձերբակալության մասին

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ձերբակալության վերաբերյալ «Անկախ»-ին իր տեսակետն է հայտնել Վազգեն Մանուկյանը։

«Սա բացարձակ կեղծիք է, ակնհայտ է, որ իշխանությունը չունի քաղաքական փաստարկներ վիճելու շարժման հետ և գնում է իր ստանդարտ, ճղճիմ ճանապարհով՝ մեղադրել դիմացիններին փող բաժանելու, թալանի և այլնի մեջ, այսինքն իր ստանդարտ խոսակցությունները։

Իսկ Ավետիք Չալաբյանի դեպքում այնքան անհեթեթ է այդ մեղադրանքը, որ նույնիսկ անհնար է նման բան երևակայել։ Ես Ավիկին ճանաչում եմ մանկուց։ Իր ընտանիքը, իր ծնողները բարձր մտավորականներ են՝ ֆիզիկոսներ, բժիշկներ, հայրենասեր մարդիկ, որոնք դեռ խորհրդային տարիներից սկսած պայքարել են հանուն Հայաստանի շահերի, հանուն հայ ժողովրդի։ Ինքը՝ Ավետիքը, դեռ դպրոցից սկսած համարվում էր «վունդերքինդ», հետո փայլուն ուսանող էր, փայլուն ավարտեց համալսարանը, երկար ժամանակ աշխատել է համաշխարհային ամենամաքուր, հզոր կազմակերպություններից մեկում՝ «Մաքենզի» միջազգային խորհրդատվական ընկերությունում, որտեղ բարձր դիրք է ունեցել, հետազոտել է համաշխարհային տնտեսական տարբեր ծրագրեր և այլն։

Հայաստանի հետ կապված նա միշտ ազգային մեծ ծրագրեր ու գաղափարներ ուներ։ «Արար» հիմնադրամը, որի հիմնադիրներից է նաև Ավետիքը, լուրջ ծրագրեր է իրականացրել հատկապես բանակի հետ կապված, հայրենադարձության հետ կապված, և հիմնադրամի նպատակը Հայաստանը զարգացնելն ու հզորացնելն է։

Ավետիք Չալաբյանը նաև միշտ պայքարել է կոռուպցիայի, ընտրություններին փող բաժանելու և նման երևույթների դեմ։ Ու հիմա այդ արժեքները կրող մարդուն ներգրավել գումար բաժանելու այդ կեղծ պատմության մեջ՝ դրանով փորձելով ստվեր գցել շարժման վրա, ուղղակի անհաջող և ստոր փորձ է։

Ինչպես երևում է, իշխանությունը բավականին մեծ տագնապի մեջ է և արդեն ձեռքը գցում է փրփուրներին։ Դրա մասին են վկայում նաև վերջին օրերին ընդդիմադիրների շրջանում տեղի ունեցող մյուս ձերբակալությունները, կալանավորումներն ու ահաբեկումները։

Բայց որքան էլ իշխանությունը փորձի կեղծիքով, շանտաժով ու մանիպուլյացիաներով վարկաբեկել շարժումը, միևնույն է, չի կարող կանգնեցնել այն հազարավոր հայրենասեր ու ազնիվ երիտասարդներին, որոնք պայքարում են Հայաստանի ու Արցախի ապագայի համար։