Բադիվանում շմոլ գազից 10 անձ թունավորվել է
Շիրակի մարզում գրանցվել է շմոլ գազից թունավորման դեպք: Տուժածները 10-ն են` 5 երեխա և 5 մեծահասակ:
Այսօր «Գյումրի» բժշկական կենտրոնից լրատվամիջոցներին հայտնել են, որ այժմ տուժածների առողջությանը վտանգ չի սպառնում: Նրանց ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն: Բոլոր թունավորվածներն էլ Բադիվան գյուղից են: