Էդուարդ Շարմազանովը հարցաքննվել է Քննչական կոմիտեում
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հրավիրվել է Քննչական կոմիտե:
«Հրավիրվել եմ Քննչականի Կենտրոնի բաժին։
Սրանք չհասկացան, որ պայքարից հրաժարվել չի լինելու։
Ռեժիմը բացահայտ անցել է քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաների գործելաձևին։
Հ.Գ. Իմ անունը՝ պայքար է, վախճանը՝ հաղթանակ։
Գարեգին Նժդեհ»,- գրել է նա:
Ավելի ուշ Շարմազանովը տեղեկացրել է, որ հարցաքննությունն ավարտվել է.
«Հարցաքննությունն ավարտվեց։ Պայքարը շարունակվում է։
Սպասում եմ բոլորիդ Ֆրանսիայի հրապարակում՝ 16։00-ին։
Հայաստանն առանց նիկոլիզմի»։